«Հուսով եմ՝ Մայր Աթոռը հնարավորինս շուտ կհերքի մամուլի հրապարակումներն այն մասին, որ վաղը եկեղեցու սպասավորները պիտի վահան դառնան հրձիգ խուլիգանախմբերի սադրանքների և նրանց հրահրած բախումների համար»։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Վստահ եմ՝ ինչ էլ որ պլանավորած լինի Թալանի փրկության շարժումը Եկեղեցու թիկունքում, դա կկանխվի Մայր Աթոռի սաստող և այդ սադրանքին մասնակից չդառնալու մասին հայտարարությամբ»,-նշել է պատգամավորը։