Մեր երկու խմբակցությունների պատգամավորները ողջ գիշեր լինելու են հրապարակում։ Այս մասին այսօր կայացած բողոքի ակցիայի եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց են միացել մի շարք արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։
«Այս հրապարակում են նաև Արցախի խորհրդարանական մի քանի խմբակցությունների պատգամավորներ՝ իրենց ղեկավարներով»,- հայտարարեց նա։
Սաղաթելյանը կրկին հիշեցրեց, որ վաղն առավոտյան՝ ժամը 8։15-ից կսկսեն ակտիվ բողոքի ակցիաները։