Նիկոլին հեռացնելու հետո ձևավերվելու է ազգային համաձայնության կառավարություն, որը լինելու է ժամանակավոր։ Այս մասին այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Նոր կառավարությունը չի լինելու որևէ կուսակցության, անհատի կառավարություն, այն չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի Կառավարությունը։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ զավակները։ Չե՛ն լինելու նախկիններ, ներկաներ։ Լինելու են կարող մարդիկ, ովքեր երկիրն այս վիճակից դուրս կբերեն»,-հայտարարեց Սաղաթելյանը։