«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի բանավեճի հրավերի մասին հարցին։
«Պարոն Օհանյանն արդեն պատասխանել է այդ հարցին, ավելացնելու բան չունեմ,-նշել է նա։
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ասել է, որ իրեն զանգահարել է ոմն Կարեն և հրավիրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավեճի Հ1-ի եթերում։
«Ես պատասխանեցի, որ շատ այլ գործեր ունեմ ու որ միանգամից իրենց համար նոր թեկնածուի գտնեն»,- պատմել է Օհանյանը՝ հավելելով, թե նրանք ով են, որ բանավիճեմ, իմ ոչ մի հարցին չեն կարողանա պատասխանել։