Վաղը պետք է ամբողջ քաղաքը պարալիցազնենք, դրա համար վաղը հավաքվում ենք ժամը 12։00-ին։ Այս մասին ընդդիմության ամփոփիչ հանրահավաքում հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Մեր ակցիաները պետք է լինեն մեծ քանակությամբ, որպեսզի ոստիկանական ուժերը հնարավորություն չունենան մեր հայրենակիցներին բերման ենթարկելու։ Վաղը պետք է մայրաքաղաքի մեծ մասը պարալիզացնենք»,-հայտարարեց նա։
Նա հայտնեց նաև, որ շաբաթ օրը խոշոր ավտոերթով մեկնելու են մարզերից մեկը։ «Գնալու ենք մեր գեղեցիկ քաղաքներից մեկը, մեր մարզային բնակչության կողքին լինելու, ակտիվացնելու և համախմբելու համար»,-հայտարարեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։