Շարժման պայքարի եղանակների և ձևերի մեջ որոշակի փոփոխություններ են կատարվելու։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Մեր առաջիկա անելիքներն ու գործնական քայլերը միտված են լինելու հետևյալին.
1. Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով ժողովրդային հանդիպումներ, շաբաթական նվազագայն մեկ անգամ հանրահավաք, երթ, ակցիաներ
2. Շարժման ցանցային կազմակերպությունների ստեղծում, այդ թվում՝ Արցախում։
3. Հանրային լայն շրջանակների հետ հետևողական աշխատանք։
4. «Կադրային բանկ»-ի ձևավորում։
5. Մարզերում շարժման կոմիտեների ձևավորում։
6. Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ծրագրված աշխատանք։
7. Կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում»,-հայտարարեց նա։