Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից հայտնում են, որ «Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան՝ ժամը 19։30-ին, հանրահավաք կանցկացնի։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Դիմադրության» առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության բողոքի ակցիաները կշարունակվեն, սակայն ոչ նախկին հաճախականությամբ։
Ընդդիմադիրների բողոքի ակցիաները մեկնարկել են մայիսի 1-ից։ Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել, նրանցից 13-ի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։