Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արակչին կժամանի Երևան։ Նախատեսված է նաև այցեր Բաքու, Մոսկվա և Անկարա՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականության հավաստման նպատակով։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
Հոկտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արակչին այցելել է երկրի հյուսիս-արևմտյան Արդեբիլ շրջանի Փարսաբադ Մոգան օդանավակայան՝ ԼՂ հակամարտության գոտուն սահմանակից տարածքները ստուգելու համար: