ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Դա հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:
Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը կտրվի իրավաբանական ձևակերպում։