Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում 11 անգամով մեծացրել է պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը: Հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին գրում է ТАСС-ը:
«Միայն վերջին հինգ տարիների ընթացքում մենք մոտ 350 նոր նախագիծ ենք նախաձեռնել: Բյուջեն 5,5 մլրդ դոլար էր, բայց մենք 11 անգամով ավելացրել ենք պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը՝ հասցնելով 60 մլրդ դոլարի»,-ընդգծել է Էրդողանը: