Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել Է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի մասին, խախտողներից մեկը վիրավորվել է, ընթանում է հետաքննություն:
«Ապրիլի 16-ին, Երեւանի ժամանակով ժամը 21.00-ի սահմաններում Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մերձակայքում սահմանապահ ուղեկալի սահմանապահները սահմանի երկու սահմանախախտի են հայտնաբերել։ Միջադեպի մասին տեղեկացվել են իրանական կողմի սահմանապահները։
Ադրբեջանական սահմանապահների կողմից զենքի կիրառման արդյունքում նրանցից մեկն ստացել է թեթև վնասվածք, որին տեղափոխել են Ֆիզուլիի բժշկական կենտրոն», – РИА Новости -ին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից:
Դեպքը կապված է թմրանյութերի ապօրինի փոխադրման հետ։ Ձերբակալվել են նաեւ այլ անձինք, որոնք ավտոմեքենայով գնացել են իրավախախտներին դիմավորելու, դեղամիջոցները վերցնելու համար: