Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով` հունիսի 28-ին Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ:
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու, ստորաբաժանումներ ղեկավարելու և վերահսկելու հմտությունները: