Իրանի ռազմաօդային ուժերը լիովին պատրաստ են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների համալիր պաշտպանությանը, օդային տարածքը գտնվում է մշտական հսկողության և վերահսկողության տակ:
Ria.ru-ի տեղեկացմամբ, այսօր այս մասին հայտարարել է Իրանի ՌՕՈւ հրամանատար Ազիզ Նասիրզադեն։
Հուլիսի 29-ին Արաբական ծովում հարձակման էր ենթարկվել Լիբերիայի դրոշով Mercer Street լցանավը: Նավի օպերատոր Zodiac Maritime ընկերությունը պատկանում է իսրայելցի ձեռնարկատեր Էյալ Օֆերին: Միջադեպի հետևանքով զոհվել էին անձնակազմի երկու անդամները՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որոնք, ենթադրաբար, պատասխանատու էին նավի անվտանգության համար: ԱՄՆ-ն Իրանին է մեղադրում Արաբական ծովում նավի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման համար: Արդյունքում մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, Թեհրանին մեղադրել են այդ հարձակումներին մասնակից լինելու մեջ։
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հակասական ու անհիմն է որակել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հայտարարությունները իսրայելական լցանավի վրա հարձակումներին Թեհրանի մասնակցության վերաբերյալ: