ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը արձագանքել է Ադրբեջանի նախկին դեսպան Սպանդիյար Վահաբզադեի հայտարարությանը:
«Ադրբեջանի նախկին դեսպանը ռուսներին խոզեր է անվանել։ Դիվանագետը՝ թեկուզ նախկին, շատ լավ է զգում, թե ինչ է կարելի է, իսկ ինչը՝ ոչ։ Հետևանքներից չի վախենում ոչ նա, ոչ նրանք, ովքեր Ռուսաստանի բարի կամքով երիտասարդ, բայց ոչ անկախ պետություններ դարձած ազգային հանրապետություններում այսօր վիրավորում են Ռուսաստանին և ռուսներին», — հայտնել է նա “Известия” – ին։
Դրա հետ մեկտեղ Տոլստոյը նշել է, որ հետ7անքներն անպայման կլինեն կամ նախկին դեսպանը ստիպված կլինի ներողություն խնդրեл: «Մարդը մարդուն կարող է ներել, բայց վիրավորանքներ ժողովրդի, հավատքի ու պետության մնում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը», — մեջբերում է Պետդումայի փոխխոսնակ։
Պարբերականը նշում է, որ նախօրեին սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Վահաբզադեն դիմել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն՝ վիրավորելով նրան և ռուս ժողովրդին: Ժիրինովսկին, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նախկին դիվանագետի դեմ գործ հարուցելու պահանջով: