Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է կառավարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը, փոխանցում է TACC-ը:
«Ջրհեղեղի պատճառով Կաստամոնու նահանգում զոհվել է 25, Սինոպ նահանգում՝ 2 մարդ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: «Բարթին նահանգում շարունակվում են մեկ անհետ կորածի որոնումները»:
Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաղորդել էր աղետի 17 զոհերի մասին:
Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Քաղաքի փողոցներում ցեխի առվակներ են գոյացել: Վնասվել են շենքերը, մեքենաները և ենթակառուցվածքները: