Ադրբեջանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Նախիջևանում մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում, հայտնում է այդ երկրի ՊՆ-ն-ից:
«Մարտավարական-հատուկ վարժանքներ են անցկացվում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) առանձին համազորային բանակի ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են առաջնագծում։ Լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զենիթայինները գործնական հրաձգությունների ընթացքում ցուցադրում են իրենց գիտելիքներն ու հմտությունները», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում «մշակվում են կրակային խոցման և կարճ ժամկետում օդային թիրախները զենիթային և հրետանային կայանքներից ոչնչացնելու և լեռնային բարդ պայմաններում վերատեղաբաշխման խնդիրները»: