Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:
«Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք տրամադրվածություն է հայտնվել հետագա համատեղ աշխատանքի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: