Թուրքիայի Սև ծովի ափին տեղի ունեցած ջրհեղեղների ու սելավների զոհերի թիվը հասել է 79 մարդու:
Այս մասին ուրբաթ օրը հայտնել է հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և վերացման վարչակազմը:
Ըստ զեկույցի՝ հյուսիսային Կաստամոնու նահանգում 69 մարդ է մահացել, 9-ը՝ Սինոփում, և մեկը՝ Բարթինում:
Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել էր երկրի հյուսիսում գտնվող բնական աղետների գոտի: Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ պետությունը կանի հնարավորը երկրի հյուսիսում և հարավում բնական աղետների հետևանքները վերացնելու համար:
Օգոստոսի 11-ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևները սելավների, սողանքների ու ջրհեղեղների պատճառ են դարձել: