Կատարվել է առաջին փորձնական չվերթը դեպի Ֆիզուլիի օդանավակայան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավակայանում վայրէջք է կատարել Բաքվից ժամանած Airbus A340-500 ուղևորատար ինքնաթիռը, որը պատկանում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը։
Ֆիզուլիի օդանավակայանում վայրէջք է կատարել նաև ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռը:
Նշվում է, որ Ֆիզուլիի օդանավակայանում շահագործման է հանձնվել 3 000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ լիովին կահավորված թռիչքուղին, ինչը թույլ կտա օդանավակայանին ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում իր կողմից օկուպացված տարածքներում սկսել է օդանավակայանների կառուցում։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է 3 օդանավակայանների կառուցում։