Լաչինում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, մանրամասնելով, որ համատեղ զորավարժությունները ընթանում են համաձայն թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության համաձայնագրի։
Զորավարժությունները տակտիկական են, մարտական հրաձգությամբ, որի հիմնական նպատակը մարտական գործողություններ իրականացնելիս թուրք եւ ադրբեջանցի զինվորականների համաձայնեցված եւ փոխլրացնող գործողություններ են, ինչպես նաեւ հրամկազմի կառավարման ունակությունների մակարդակի բարձջրացումը։
Հատկապես ուշադրություն է դարձվելու բարդ ռելիեֆներում ժամանակակից սպառազինությունների կիրառմանը։