Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացնում։
Համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների ընթացքում թուրք և ադրբեջանցի օդաչուներն իրականացրել են պայմանական թշնամու հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման խնդիրը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Ծրագրի համաձայն, համատեղ գործողության շրջանակներում ադրբեջանցի և թուրք ռազմական օդաչուները հաջողությամբ կատարել են թշնամու հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմավարական օբյեկտների և ինքնաթիռների ոչնչացման խնդիրը, որոնք ապահովում են այդ օբյեկտների պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Քոնիա քաղաքում, որին ադրբեջանական կողմը մասնակցում է Su-25 գրոհիչ ինքնաթիռներով և ՄիԳ -29 կործանիչներով:
Բացի այդ, անցկացվում են ստորջրյա հարձակման և պաշտպանական խմբերի ադրբեջանա-թուրքական համատեղ պարապմունքներ:
Նշվում է, որ զորավարժությունների հաջորդ փուլում երկու երկրների զինծառայողները կատարել են մարտական պատրաստության առաջադրանքները ՝ չեզոքացնելով պայմանական հակառակորդի դիվերսիոն և ահաբեկչական խմբին և ոչնչացնելով նրա ժամանակավոր հենակետը: Նավակների ներգրավմամբ վարժանքների ընթացքում հաջողությամբ իրականացրել են թշնամու թիրախները ոչնչացնելու առաջադրանքները:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար համատեղ վարժանքներ են անցկացնում: Ներկայումս երկու երկրների զինված ուժերը կենդանի կրակով համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացվում նաև Լաչինի շրջանում: