Սեպտեմբերի 6-ին Գանձակի (Գյանջա) զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ ՊՆ N զորամասի զինծառայող Մելիքզադե Մամեդաղա Զաքիրօղլուն ինքնասպան է եղել հրազենի միջոցով:
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)։ Վկաները հարցաքննվել են։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։