Ադրբեջանի ԶՈՒ ՀՕՊ միավորումները, բանակի առանձին ստորաբաժանումները Նախիջևանում անց են կացրել բարդ վարժանքներ ՝ ավիացիայի ներգրավմամբ. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ որավարժությունների պլանի համաձայն ՝ զենիթահրթիռային, ռադիոտեխնիկական և ցամաքային ստորաբաժանումները հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ համատեղ կիրառել են պայմանական հակառակորդի օդային հարվածները հետ մղելու փորձեր: