Թուրքալեզու պետությունների համագործակցության(CCTS) խորհրդի անդամ երկրների տնտեսությունների նախարարների 10-րդ հանդիպման շրջանակներում Բաքվում կստորագրվի համաձայնագիր Թուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը հայտարարել է, որ CCTS ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը վերջնական փուլում է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնողn Ադրբեջանն է, հիմնադրամի կենտրոնակայանը տեղակայված է լինելու Բաքվում:
Նշվում է, որ հիմնադրամի նպատակն է ենթակառուցվածքների զարգացման համար լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացումը, բիզնեսի ֆինանսավորումը և անդամ երկրների ներդրումային ծրագրերի ֆինանսավորման բացակայության հետ կապված խոչընդոտների վերացումը: