Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ռազմական համագործակցության զարգացման հարցը քննարկել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Թուրքիայի ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ:
«Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության փոխանցմամբ ՝ կողմերը նշել են նաև երկու երկրների բանակների միջև համագործակցության հաջող զարգացումը:
Բացի այդ, Թուրքիա կատարած այցի շրջանակներում Վելիևը հանդիպել է Թուրքիայի Գլխավոր շտաբի երկրորդ պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի և հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Օմեր Էրթուղրուլ Էրբաքանի հետ: