Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է Հայաստանի տարածքում Իրանի վարորդների ձերբակալման լուրը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, թե իբր «վարորդները ձերբակալվել են ներքին գործերի նախարարության, պետական մաքսային կոմիտեի և պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու պատճառով»։
Նշվում է, որ այդ ավտոմեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Նշենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Իրանից բեռնատար մեքենաների վարորդների ձերբակալության մասին:
Նշենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկանը հայտարարել էր, որ վստահ չէ, որ Իրանի քաղաքացիները ձերբակալվել են, և այդ տեղեկությունները պետք է պաշտոնական խողովակներով ճշտվեն։