Իրանի իշխանությունները կփոխհատուցեն համացանցի արգելափակման հետևանքով մի շարք կազմակերպությունների վնասները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարի հայտարարությանը:
Ինչպես նշում է աղբյուրը, վնասի փոխհատուցումը կիրականացվի միայն կառավարության համապատասխան հրամանագրով և հասցված վնասի չափը հաշվարկելուց հետո:
Նոյեմբերի 21-ից Երկրի անվտանգության խորհրդի կարգադրությամբ երկրի որոշ շրջաններում սկսել է աստիճանաբար վերականգնվել հասանելիությունը համացանցին: Սակայն, ներկա պահին իրանական մայրաքաղաքի զգալի հատվածներում համացանցին հասանելիությունը դեռևս չի վերականգնվել:
Հիշեցնենք, որ համացանցին հասանելիությունը երկրի շրջանների զգալի մասում դադարեցվել է նոյեմբերի 16-ից, երբ երկրում բենզինի գնի թանկացման հետևանքով լայն թափով ծավալվել են բողոքի ակցիաներ: