Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կայցելի Սոչի։ Այս մասին «РИА новости»- ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
«Մեր նախագահը նախատեսում է սեպտեմբերի 29 – ին մեկօրյա այց կատարել ՌԴ», – ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Էրդողանը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններն ու սիրիական խնդիրը, Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստան կատարվելիք աշխատանքային այցի ընթացքում: