Ադրբեջանը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևան պետության հետ։ Այս մասին սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Օլավի Հաավիստոյի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումն արժանի է հավանության։ Վերջինս ընդգծել է նաև եռակողմ հայտարարության իրականացման կարևորությունը: