Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հրեական կազմակերպությունների՝ մասնավորապես Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC) և ամերիկյան-հրեական կազմակերպությունների կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց ԱԳՆ-ին, հայտնում են, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը ԱՄՆ կառավարության հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հետագա հեռանկարների, ինչպես նաև ապագա փոխգործակցության մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին շրջանում առկա իրավիճակի, 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: