Հայաստանն ու Թուրքիան պետք է հաշտեցման պատարաստակամությունն ունենա, և դրա պարագայում ԱՄՆ-ն պատրաստ կլինի աջակցել այդ գործընթացին։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին։
Ըստ դեսպանի, սակայն կարևորագույնն այս գործընթացում այն է, որ կողմերի մոտ այդ ցանկություն, պատրաստակմություն լինի։ «Ներկայումս այս առումով իրավիճակը դեռ հստակ չէ։ Նաև մարդիկ պետք է վստահություն զգան հաշտեցման ջանքերի ուղղությամբ և մեր դիվանագիտական ջանքերը մենք պատրաստ ենք ուղղել դրան»,-ընդգծել է դեսպանը։