ՄԱԿ-ի Գերագույն հանձնաժողովը 738 հազար դոլարի չափով պարենային մարդասիրական օգնություն կտրամադրի Ադրբեջանում 2020 թվականի աշնանը պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին աջակցելու համար: Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը։
Ադրբեջանի բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ներկայացուցիչ Վուգար Բեհբութովը և ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով ներկայացուցիչ Գուիդո դ ‘Ամբրոսիոն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ են ստորագրել։
«Փաստաթղթի համաձայն՝ հոկտեմբերին ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ Գյանջայի, Բարդայի, Տերտերի, Աղդամի, Աղջաբադինի, Գերանբոյի շրջաններում բնակվող ընտանիքներին ոչ պարենային փաթեթներ կբաժանվեն», – ասված է հաղորդագրության մեջ: