Ուրբաթ առավոտյան երկրի հյուսիս-արևմուտքում սկսվել են Իրանի ցամաքային զորքերի «Հայբարի նվաճողներ» զորավարժությունները՝ օդուժի ստորաբաժանումների աջակցությամբ։
Ինչպես հայտնում է իրանական Tasnim գործակալությունը, զորավարժություններին մասնակցում են բանակի այլ ստորաբաժանումներ՝ 216-րդ և 316-րդ զրահապատ բրիգադներից, 25-րդ բրիգադից և 11-րդ հրետանային խմբից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և 433-րդ մարտական ինժեներական բրիգադի ստորաբաժանումներից:
Զորավարժություններին մասնակցում են Իրանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները:
Ինչպես հայտարարել է գեներալ Հեյդարին, զորավարժությունների նպատակն է բարձրացնել իրանական բանակի մարտունակությունը: