Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սրումը:
«Մենք ուշադիր հետևում ենք»,- ասել է նա Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ հակամարտություններին զուգահեռ, Թեհրանի և Բաքվի, ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում կան այլ գործընթացներ:
«Մենք տեսնում ենք այս իրավիճակը, բայց հրապարակավ չենք խոսում եզրակացությունների մասին»,- ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հավելելով, որ հայկական կողմը «բնականաբար, եզրակացություններ է անում»:
Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Ադրբեջանը ոստիկանության դիրքեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում: Ադրբեջանցիները ստուգում են այս ճանապարհով անցնող իրանական բեռնատարները՝ վարորդներից վճարումներ պահանջելով:
Երկու իրանցի վարորդներ բերման են ենթարկվել և դեռ ազատ չեն արձակվել՝ չնայած Իրանի պահանջներին: Այս ֆոնին Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից սկսեցին զորավարժություններ անցկացնել երկրի հյուսիս-արևմուտքում: