Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին Իրանի թշնամիներին զգուշացրել է զերծ մնալ երկրի սահմաններում ցանկացած գործողություններից, հաղորդում է ИРНА գործակալությունը:
«Իրանական ազգի թշնամիները, անկասկած, ջախջախիչ պատասխան կստանան ցանկացած իռացիոնալ և տգետ գործողությունների համար, և նրանք մեծ կորուստներ կկրեն», – գործակալությունը մեջբերում է նախարարի թվիթերյան գրառումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արևմուտքում։ Զորավարժություններն անցկացվում են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։