Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ իրադարձությունները պետք է որոշվեն առանց օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել Է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Բոլորը թող հիշեն. իր եղբոր համար փոս փորողը ինքը կընկնի այդ փոսի մեջ: Երկրի անվտանգությունը բոլոր ոլորտների գործունեության հիմքն է: Նա, ով կարծում է, որ կարող է իր անվտանգությունն ապահովել՝ հենվելով մյուսի վրա, թող իմանա, որ շուտով իրեն ապտակ է սպասվում»,-ասել է Խամենեին՝ ելույթ ունենալով ԻԻՀ ԶՈւ սպայական բուհերի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ:
Նրա խոսքով՝ Իրանի ԶՈւ-ն ամրոց է Իրանի ու ժողովրդի համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արեւմուտքում։ Զորավարժություններն անցկացվում են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։