Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է Իրանի սահմանների մոտ Իսրայելի ներկայության վերաբերյալ Թեհրանի հայտարարություններին:
«Ցավոք, Իրանի պաշտոնյաները սկսել են մեր դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնել։ Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է այդ տարածաշրջան։ Թող աչքերը բացեն ու տեսնեն։ Որտեղ են նրանք տեսել այստեղ Իսրայել. այստեղ ոչ մի մարդ չկա։ Այստեղ նույնիսկ ոչ մի շենք չկա», – Ալիևին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «մերժում Է Թեհրանի բոլոր այդ հայտարարությունները և պահանջում ապացույցներ տրամադրել»: «Կան ապացույցներ. ոչ. եթե չկան ապացույցներ, յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի, թե ինչ է նա ասում։ Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ մեր դեմ անհիմն զրպարտություն սարքել», – հայտարարել Է Ալիևը՝ նշելով, որ Բաքուն «բարի մտադրություններ» է դրսևորում։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին սրվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Իրանի սահմանների մոտ իսրայելական ներկայության՝ Թեհրանի համար անընդունելի լինելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արեւմուտքում։