Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Չավուշօղլուն և Շմիդտը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, անդրադարձել են նաև Աֆղանստանին և Ուկրաինային։