Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին մեկնաբանել է տարածաշրջանում հակամարտությունից հետո Ղարաբաղի շրջանում իսրայելական ներկայության մասին Իրանի հայտարարությունները:
«Ես կարծում եմ, որ դա մեծ հիմարություն է, որովհետև եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի շրջանի մասին, այնտեղ են գտնվում և՛ ռուս, և՛ թուրք [զինծառայողները]։ Ես կարծում եմ, որ երբ նրանք ինչ-որ ֆանտազիաներ ունեն, նրանք կարող են ասել, որ մարսիացիներն էլ են այնտեղ», — դեսպանի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին սրվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Իրանի սահմանների մոտ իսրայելական ներկայության՝ Թեհրանի համար անընդունելի լինելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել երկրի հյուսիս-արեւմուտքում: