Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլահ Խադեմին հայտարարել է, որ Իրանը համաձայնության է եկել Հայաստանի հետ նոր տարանցիկ ճանապարհների կառուցման վերաբերյալ:
Ճանապարհները կասֆալտապատվեն մեկ ամսվա ընթացքում, ինչը կփրկի Իրանին նախորդ երթուղուց օգտվելու և Ադրբեջանի Հանրապետություն ճանապարհորդելու համար վճարելու անհրաժեշտությունից: Հեյրոլլահ Խադեմին IRNA-ին ասել է, որ ինքը Հայաստանում է՝ ստուգելու Իրանի սահմանամերձ Նուրդուզ և Մեղրի քաղաքը կապող ճանապարհի վիճակը:
«Ես շատ արդյունավետ հանդիպումներ ունեցա հայ պաշտոնյաների, այդ թվում՝ այս երկրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և նրա տեղակալների հետ: Նոր երթուղիները որոշելու համար շատ լավ առաջարկներ են պատրաստվել՝ որոշակի ժամանակացույցով»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր երթուղիները կլուծեն այն դժվարությունները, որոնց բախվում են այսօր իրանցի բեռնատարների վարորդները Գորսի-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում:
Փոխնախարարը նաև նշել է, որ նոր երթուղին, որը կօգնի իրանական ընկերություններին հասնել Վրաստանի և Կովկասի տարածաշրջանի սահմաններ, կարևոր տարածաշրջանային ռազմավարական միջանցք է, որը պետք է բաց պահել Իրանի և Հայաստանի միջև:
Իսկ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Կասեմին Twitter-ի իր միկրոբլոգում ասել է, որ Հայաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը կփոխեն տարածաշրջանի տարանցիկ քարտեզը:
«Փոխնախարարներին վստահված հատուկ առաքելության շնորհիվ կլուծվի կովկասյան միջանցքի և Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը, և շուտով այս տարածաշրջանի տարանցիկ քարտեզը ամբողջությամբ կփոխվի»,- ասել է Կասեմին:
«Նրանք, ովքեր ստեղծել են խնդիրները, պետք է իմանան, որ չեն փակի դեպի Իրան տանող ճանապարհը, միևնույն ժամանակ, դժվար կլինի վերականգնել «այրված կամուրջները»»,- ընդգծել է իրանցի նախարարը: