Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության մասին» նախաձեռնությունը, որով Ղարիբաշվիլին հանդես է եկել ՄԱԿ-ի ամբիոնից: Այս մասին հայտնում է «Новоси-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Նշվել է, որ խաղաղության նոր ձևաչափը կնպաստի բարիդրացիության խաղաղ նախաձեռնության հեռանկարների քննարկմանը, որտեղ, բացի Հարավային Կովկասի պետություններից, կլինեն միջազգային գործընկերներ», — մեջբերում է պարբերականը հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն՝ Ղարիբաշվիլին հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու «ակտիվ միջնորդական դերը խաղաղության, կայունության ապահովման և տարածաշրջանը նոր հնարավորությունները զարգացման աստիճանաբար վերածելու հնարավորությունները»:
Ավելի վաղ Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման մասին հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգն ու հեռանկարները: