Վրաստանում հայտարարված սգո օրը Վրաստանում ՀՀ դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Բաթումում տեղի ունեցած ողբերգության արդյունքում մարդկային կյանքերի կորուստը։ Այս մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և բարեկամներին՝ ցանկանալով նրանց ուժ և տոկունություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար, իսկ վիրավորներին ու տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, Վրաստանի վարչապետի որոշմամբ հոկտեմբերի 11-ը երկրում հայտարարվել է սգո օր, խոնարհվել են պետական դրոշները: Բաթումում հոկտեմբերի 9-ին բնակելի շենք էր փլուզվել, որի հետևանքով 9 մարդ էր զոհվել:
Ներքին գործերի նախարարությունը բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք քաղաքացու` առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը և նրա վարձած բանվորներին. փլուզումը հավանաբար տեղի է ունեցել նրանց ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է մայրաքաղաք Թբիլիսիի օրվա` Թբիլիսոբայի միջոցառման չեղարկման մասին։