Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հերքել է Ադրբեջանի կողմից ավելի վաղ ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Մաքսային կոմիտեին, Իրանի քաղաքացիներ Բարզեգար Հաջի Ջաֆարի և Նոուրուզի Շահրուդ Հեյդարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի շարք հոդվածներով:
«Իրենց երկիր վերադառնալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», – ասվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ: