Թուրքիայի արեւելյան Վան նահանգում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել, փոխանցում է «Anadolu»-ն։
Գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում ՝ իրանական հատուկ ծառայությունների երկու գործակալ։ 6 կասկածյալ Թուրքիայի քաղաքացիներ են։
Ինչպես հաղորդվում է, խմբի անդամները ձերբակալվել են սեպտեմբերի 24-ին, երբ փորձել են գողանալ եւ անօրինական ճանապարհով ավտոմեքենայով բռնի կերպով հայրենիք տեղափոխել Իրանի նախկին զինվորականի։