Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրանական կողմը ներգրավված է Կովկասի տարածքով թմրավաճառության կազմակերպմանը: Այս մասին հայտնում Է ТАСС-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հաղորդագրությունը:
«ԱԳՆ ներկայացուցիչը վճռականորեն մերժել Է ԱՊՀ երկրների նիստում Իրանի վերաբերյալ Ալիևի նոր հայտարարությունները», – մեջբերում է գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատթարացմանը»:
«Ցավոք, չնայած բոլոր հնարավոր շփումների ընթացքում Բաքվի կողմից դրական անձնական ուղերձներին, Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ – ների համար, որոնց (իրանական կողմը) համապատասխան պատասխան կտա», – ասել է Խաթիբզադեն: