Թուրքիան հոկտեմբերի 15-ից իրավունք է ստացել ազատ առևտրի ռեժիմով արտահանել Վրաստանում արտադրված արտադրանքը թուրքական հումքից։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։
«Եվրամիության, Վրաստանի և Թուրքիայի միջեւ այսպես կոչված անկյունագծային քումուլյացիայի ուժի մեջ մտնելը զգալիորեն կավելացնի այն արտադրանքի տեսականին, որը կարելի է ԵՄ արտահանել ազատ առեւտրի ռեժիմով։ Մասնավորապես, դա վերաբերելու է տեքստիլին, կահույքին, շինանյութերին, պլաստմասսային նյութերին, պողպատից, թղթից, ստվարաթղթից եւ այլ արտադրանքներին», – էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավայի խոսքը մեջբերել Է գործակալությունը։