Իրանական Fars News լրատվական գործակալությունը հայտնում է Քերման նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан» գործակալությունը։
«5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժը 10 կմ խորության վրա ցնցել է Յազդանշեհրի շրջակա տարածքը», – ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: