Ադրբեջանում կբարձրացվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ Համապատասխան որոշումներն ընդունվել են հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի սակագնային (գնային) խորհրդի նիստում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Որոշման համաձայն՝ բնակչության համար գազի սակագինը տարեկան 1200 խմ սպառման նվազագույն սահմանաչափի սահմաններում 100-ից կավելանա մինչև 120 (ավելի քան 70 դոլար) մանաթ՝ հազար խմ-ի դիմաց: Նոր, միջանկյալ սահմանաչափի սահմաններում՝ 1200-ից մինչև 2500 խորանարդ մետր, մեկ տարվա ընթացքում 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 200 մանաթ (ավելի քան 117 դոլար), իսկ սպառողները, որոնք մեկ տարվա ընթացքում ծախսել են ավելի քան 2500 մ3-ը, գազի դիմաց կվճարեն 250 մանաթ (ավելի քան 147 դոլար) սակագնով հազար խորանարդ մետրի դիմաց:
Բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագները մեկ ամսում 200 կիլովատ-ժամից պակաս ծախսելու դեպքում 7 – ից կաճեն մինչև 8 գյապիկ (1 մանաթը հավասար է 100 գյապիկին-խմբ.) մեկ կիլովատ-ժամի համար: Ամսական 200-ից մինչեւ 300 կիլովատ ժամի միջակայքում ներդրվում է նոր սահմանաչափ՝ 9 գյապիկների չափով, իսկ մեկ ամսվա ընթացքում ծախսված ավելի քան 300 կիլովատ ժամերն արդեն գնահատվում են 13 գյապիկով՝ մեկ կիլովատի դիմաց:
Նշվում է, որ նոր սակագները ուժի մեջ են մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ից: