Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է 2022-ի սկզբին Զանգելանի բնակիչների վերաբնակեցման ծրագրերի մասին:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա տեղեկացրել է, որ քաղաքի գլխավոր հատակագծի պատրաստման մրցույթը շահել է արտասահմանյան ընկերությունը և առաջիկա ամիսներին կներկայացվի կառուցապատման պլանը:
Ալիևը հայտնել է, որ Զանգելանի շրջանում կիրականացվի «Խելացի գյուղի» նախագիծը: «Որոշ շենքեր պատրաստ են, և մենք կփորձենք զանգելանցիներին Զանգելան տեղափոխել հաջորդ տարվա սկզբին, գուցե նույնիսկ այս տարվա վերջին», – ասել է նա:
Հիշեցնենք, որ Կովսականը (Զանգելանը) 2020թ.աշնանը 44-օրյա պատերազմի ընթացքում անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։