Արտաքին ուժերը տարածաշրջանի ժողովուրդներին բարին չեն ցանկանում, սակայն Իրանը թույլ չի տա սիոնիստներին փչացնել իր հարաբերությունները հարևանների հետ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ խորհրդարանում Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Տարածաշրջանի օտարերկրացիները հետապնդում են իրենց սեփական շահերը, բայց մենք թույլ չենք տա, որ սիոնիստները խաթարեն մեր հարաբերությունները մեր հարևանների հետ»,- ասել է Իրանի նախագահը:
Ռայիսին հավելել է, որ բարիդրացիական հարաբերությունները, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ինչպես նաև սահմանային շուկաների աշխուժացումն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնահերթություններից են: